ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 
  • Պավլիաշվիլու նոր երգը Երևանի մասին է

    Պավլիաշվիլու նոր երգը Երևանի մասին է

    17.06.2013| 17:22
    Վրացի երգիչ Սոսո Պավլիաշվիլին հունիսի 29-ին Երևանում կայանալիք համերգի ընթացքում կներկայանա հին ու նոր երգերով: Հանդիսատեսի դատին կհանձնի նոր երգ Երևանի մասին, որի երաժշտության հեղինակը երգիչն ինքն է: Ի դեպ, հունիսի 29-ին Պավլիաշվիլու ծննդյան օրն է: Իր 49-ամյակը նա կնշի Երևանում:
  • Գերմանիան դեմ է Սիրիայի ընդդիմությանը զենք մատակարարելուն

    Գերմանիան դեմ է Սիրիայի ընդդիմությանը զենք մատակարարելուն

    17.06.2013| 16:51
    Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կտրուկ դեմ է արտահայտվել Սիրիա (այդ թվում նաև՝ ընդդիմությանը) զենք մատակարարելու հարցին։
  • «Երկնքից երեք խնձոր ընկավ...»

    «Երկնքից երեք խնձոր ընկավ...»

    17.06.2013| 16:49
    Հովհաննես Թումանյանի թանգարանի` «Երկնքից երեք խնձոր ընկավ...» հեքիաթասացության և բարբառի փառատոնի ծրագիրը հաղթող է ճանաչվել ԻԿՕՄ-ի (Թանգարանների միջազգային կոմիտե) գագաթնաժողովի շրջանակներում ՍԵԿԱ-ի (ԻԿՕՄ-ի Կրթության և մշակութային գործունեության միջազգային կոմիտե) հայտարարած «Լավագույն փորձ» (Best Practice AWARD) մրցույթում:
  • ՀՀԿ-ն այլևս «ընդդիմություն» չէ

    ՀՀԿ-ն այլևս «ընդդիմություն» չէ

    17.06.2013| 15:27
    Այսօր ԱԺ արտահերթ նիստում շարունակվեց ՎՊ-ի հաշվետվության քննարկումը: Չկար այլևս ՀՀԿ-ականների նախկին էմոցիան, ընդդիմություն-ՀՀԿ-ն: Այս անգամ ամբիոնի մոտ էր կառավարության ներկայացուցիչ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, որը հակադարձում էր ՎՊ-ին:
  • Փոքրիկն անցել է թուրքական սահմանն իր խաղալիքի անձնագրով

    Փոքրիկն անցել է թուրքական սահմանն իր խաղալիքի անձնագրով

    17.06.2013| 12:12
    Թուրքիայի Անթալիա քաղաքում 9-ամյա Էմիլի Հարրիսի ծնողները պատահաբար շփոթել են երեխայի անձնագիրը նրա խաղալիքի փաստաթղթերի հետ, որով էլ նա անցել է սահմանը: Այս մասին գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: Հետաքրքիրն այն է, որ թուրքական սահմնապահները վարդագույն խաղալիքի և երեխայի անձնագրի միջև տարբերություն չեն նկատել: Միայն հետո, երբ արդեն երեխան այդ «կեղծ» փաստաթղթով ուղևորվել է դեպի ստուգման կետ, մայրը սարսափով նկատել է դա և սպասել տհաճ հետևանքների:
  • Թուրքիայի արհմիությունները գործադուլի կոչ են արել

    Թուրքիայի արհմիությունները գործադուլի կոչ են արել

    17.06.2013| 11:48
    Թուրքիայի արհմիությունները մեկօրյա համընդհանուր գործադուլի կոչ են արել։ Այդպիսով նրանք իրենց բողոքն են արտահայտում հակակառավարական ցույցերի ընթացքում ոստիկանության կողմից ցուցաբերած դաժան վերաբերմունքի համար։ Երկրի երկու խոշոր արհմիությունները պահանջում են իշխանություններից վերջ դնել ոստիկանական բռնություններին։
  • Չեխիայի վարչապետն այսօր հրաժարական կտա

    Չեխիայի վարչապետն այսօր հրաժարական կտա

    17.06.2013| 11:47
    Չեխական ոստիկանության խոշորամասշտաբ օպերացիայից և բարձրաստիճան քաղաքական գործիչների ու չինովնիկների ձերբակալությունից չորս օր հետո Չեխիայի վարչապետ Պ. Նեչասը հրաժարական է տվել։
  • Քեմերոնի և Պուտինի բանակցությունների արդյունքները

    Քեմերոնի և Պուտինի բանակցությունների արդյունքները

    17.06.2013| 11:46
    Լոնդոնում կայանալիք Մեծ ութնյակի համաժողովի նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ է անցկացրել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ։ Հիմնական թման սիրիական հակամարտությունն էր։ Երկրների առաջնորդները վստահեցրել են, որ չնայած որոշ տարաձայնություններին, իրենց շատ մոտեցումներ համընկնում են։ Հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում Պուտինը և Քեմերոնը Սիրիյում ընթացող իրադարձություններին տվել են տարբեր գնահատականներ։
  • «Ոչ մի տեղ աշխարհում այդպիսի վարչապետ չկա»

    «Ոչ մի տեղ աշխարհում այդպիսի վարչապետ չկա»

    17.06.2013| 11:43
    Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կորցնում է ինքնատիրապետումը: Հանդես գալով Ստամբուլի Զեյթինբուռնու շրջանում կազմակերպված հանրահավաքում` նա մեղադրել է արևմտյան լրատվամիջոցներին վերջին տասնօրյակի իրադարձությունների մասին սուտ տեղեկություններ տարածելու մեջ:
  • Երկիրը չի ենթարկվում վարչապետին

    Երկիրը չի ենթարկվում վարչապետին

    17.06.2013| 11:42
    Հակառակ ցույցերը դադարեցնելու վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հորդորների` Թուրքիայում չեն դադարում հակակառավարական ելույթները: